Հոգեկան առողջություն
Ընկալունակություն, ներըմբռնողություն, հոտառություն
Գիտական տեսանկյունից, խոսելով մարդու ընկալունակության և հոտառության մասին, հասկանում ենք նրա կողմից ոչ-վերբալ ազդանշաններն ընկալելու կարողությունը և այդ ազդանշանները համարժեքորեն խոսքի հետ համադրելու ունակությունները:
Երբ ասում ենք, որ զգում ենք խոսակցի սուտը, իրականում մենք որսում ենք նրա արտասանած բառերի և ակամա կատարած շարժումների միջև եղած աններդաշնակությունը։ Փորձառու դասախոսն այս երևույթն անվանում է «լսարանի զգացողություն»։ Պատկերացրե՛ք, որ Ձեզ լսելիս Ձեր ունկնդիրները, ձեռքերը խաչած, թիկնել են բազմոցներին. պարզ է, որ այս պարագայում լսարանը կլանված չի լսում Ձեր խոսքը։ Եթե Դուք զգայուն եք, ապա պետք է անմիջապես հասկանաք, որ Ձեր ոճն ու մոտեցումը լսարանի հանդեպ փոփոխման կարիք ունեն։ Եթե զգայուն չգտնվեք, բացարձակ ձախողման կենթարկվեք։
Ընկալունակություն, հոտառություն
Հայտնի բան է, որ կանայք ավելի զգայուն են, քան տղամարդիկ. հանիրավի չէ, որ շրջանառության մեջ է դրված կանացի «ներքին ձայն` ինտուիցիա» հասկացողությունը։ Կանայք օժտված են ոչ-վերբալ ազդանշանների ընկալման բնածին կարողությամբ և նրանք նկատում են ամեն մի մանրուք։ Ահա թե ինչու շատ քիչ տղամարդկանց է հաջողվում խաբել իրենց կանանց, այն դեպքում, երբ կանայք հեշտությամբ կարող են ոչ միայն խաբել, այլև շփոթության մեջ գցել իրենց ամուսիններին։
Կանացի ինտուիցիան առավել վառ դրսևորվում է երեխաների դաստիարակման դժվարին գործում։ Երեխայի կյանքի սկզբնական փուլում մայրերը պարտավոր են հասկանալ երեխայի ոչ խոսքային ազդանշանները։ Ինչ-որ առումով կինը «թրծվում է» իր մայրության տարիներին և հետագայում այդ հմտությունները լավագույնս կիրառում գործնական կյանքում։ Եվ պատահական չէ, որ պատասխանատու բանակցությունները կանայք ավելի մեծ հաջողությամբ են վարում, քան տղամարդիկ։
Բնածին, ժառանգաբար փոխանցվող, ձեռքբերովի եվ դաստիարակությամբ սերմանած ազդանշանային համակարգ
Բնածին, ժառանգաբար փոխանցվող, ձեռքբերովի և դաստիարակությամբ սերմանած ազդանշանային համակարգի խնդիրը բոլոր ժամանակներում բազում վեճերի և քննարկումների առիթ է եղել։ Այս հիմնախնդրի լուծման համար օգնության են եկել կույրերի և խուլ-համրերի յուրահատուկ` բոլորից տարբերվող ազդանշանային համակարգերի ուսումնասիրությունը, ինչպես նաև` կապիկների շարժուձևի հետազոտումը։
Ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալները ցույց տվեցին, որ ժեստերը դասակարգվում են ըստ խմբերի։ Օրինակ, կապիկի ձագուկներն ի ծնե օժտված են կուրծք ծծելու ռեֆլեքսով։ Սա բնածին, գենետիկ կարողություն է։ Գերմանացի գիտնական Այբլ-Այբեսֆելդտը գտել է, որ խուլ-համր և կույր նորածինների դեմքին հայտնվող ժպիտը բացարձակ ինքնաբուխ բնույթ է կրում, քանզի այն չի կարող ընդօրինակված լինել շրջակա միջավայրից։ Սա ևս բնածին ռեֆլեքս է։ Գիտնականներ Էքմանը, Ֆրիզենը և Սորենսոնը, համեմատության մեջ դնելով հինգ տարբեր մշակութային պատկանելություն ունեցող մարդկանց դեմքի արտահայտությունները, համաձայնվել են Դարվինի այն պնդման հետ, որ դիմախաղի շատ դրսևորումներ և ժեստեր բնածին են։ Նրանք համոզվել են, որ նմանատիպ զգացմունքները հինգի մոտ էլ արտահայտվում են համանման դիմախաղով։
Մինչդեռ կան ժետսեր, որոնց շուրջ վեճեր են գնում։ Օրինակ, տղամարդկանցից շատերը վերարկուն հագնում են աջ թևքից, իսկ կանայք` ձախ։ Երբ բանուկ փողոցում տղամարդն առաջ է թողնում կնոջը, նա սովորաբար կնոջը դեմքով է դառնում, իսկ կինը, որպես կանոն, մեջքով է դառնում նրան։ Արդյո՞ք կինն այսպես է վարվում բնազդաբար` պաշտպանելով իր կուրծքը։ Բնածին ռեֆլե՞քս է սա, հակազդեցությո՞ւն, թե՞ ավանդաբար անցած սովորույթ` ենթագիտակցորեն ընդօրինակված նախկին սերունդներից։
Մեր շարժուձևի ոչ-վերբալ դրսևորումների մեծ մասը ձեռքբերովի է։ Բազում ժեստեր և դիմախաղի դրսևորումներ պայմանավորված են այն մշակութային դաշտով, որտեղ մենք ապրում ենք։
Հիմնական ժեստերն ու դրանց ծագումնաբանությունը
Հաղորդակցման ընթացքում մարդկանց կողմից կիրառվող ժեստերի մեծամասնությունը համընդհանուր են բոլորի համար։ Երբ մարդիկ երջանիկ են, նրանք ժպտում են, երբ զայրացած կամ տխուր են` դեմքը խոժոռում են։ Գլուխը ետ ու առաջ տանելու սովորությունն ընդհանուր առմամբ խոսում է համաձայնության մասին։ Գլխի նման շարժումը, անկասկած, բնածին ժեստ է, քանի որ լայնորեն օգտագործվում է նաև խուլ-համրերի և կույր մարդկանց կողմից։ Գլխի աջից ձախ կամ հակառակը թափահարելը վկայում է անհամաձայնության կամ հերքելու մասին։ Այս շարժումը ևս ունիվերսալ է. բնածին (վաղ մանկական հասակում) կամ ձեռք բերովի։ Երբ նորածինն արդեն կուշտ է, իսկ մայրիկը շարունակում է նրան կերակրել, երեխան գլուխն անվերջ մի կողմից մյուսն է թափահարում` այդպիսով «տեղեկացնելով», որ ուտել այլևս չի ուզում։ Այս կերպ փոքրիկն արտահայտում է իր անհամաձայնությունը կամ բացասական տրամադրվածությունը։
Որոշ ժեստերի զարգացման պատմությունը գալիս է դեռևս մեր հնագույն, նախաստեղծ պատմության խորքերից։ Այսպես օրինակ, ատամները ցույց տալը հարձակում գործելու ամենավառ արտահայտությունն է։ Մեր օրերում այն արտահայտում է ցինիզմ և ծաղրանք դիմացինի հանդեպ ու լայնորեն օգտագործվում է ժամանակակից մարդու կողմից` չնայած այն հանգամանքին, որ ատամների օգնությամբ վաղուց արդեն մերօրյա մարդը չի հարձակվում դիմացինի վրա։ Ժպիտն իր նախնական տարբերակում նշանակել է սպառնալիքի նախանշան, մինչդեռ մեր օրերում, ի թիվս շատ այլ ժեստերի, այն ձեռք է բերել գոհունակություն և բավարարվածություն արտահայտելու իմաստ։
Ուսերը թոթվելը ևս ունիվերսալ ժեստի լավագույն օրինակ է, որի միջոցով խոսակցին հասկացնել ենք տալիս վերջինիս ասածների հանդեպ ունեցած մեր տարակուսանքն ու չհասկանալը։ Սա բազմաբովանդակ ժեստ է, որն արտահայտվում է երեք պարտադիր բաղադրիչների օգնությամբ` ափերը դուրս լայն բացված ձեռքեր, բարձրացրած ուսեր և հոնքեր։
Ինչ վերաբերում է վերբալ լեզվին, այն աշխարհի բոլոր ժողովուրդների համար տարբեր է։ Լեզվամտածողությունից, խառնվածքից բխող ժեստերը ևս տարբեր իմաստներ կարող են ունենալ։ Մի ազգի համար մի իմաստ ունեցող ժեստը մյուսի համար կարող է կատարելապես անհասկանալի լինել կամ այլ իմաստ արտահայտել։
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն